Dar21
David
\\"Мне жаль\\"

Նորություններ
Նոր սկավառակ
06.02.2010
Տեղի ունեցավ Արմոյի առաջին` “Կյանքս” ալբոմի շնորհանդեսը: Ալբոմն իր մեջ ներառում է 10 երգ, որոնցից 4-ն արդեն ունեն տեսահոլովակներ: Արմոյի վերջին տեսահոլովակը նկարահանվել է “Ձյունը հալելա” երգի հիման վրա: շարունակություն...
2009-ի հաջողված համերգային շրջագայությունները
04.02.2010
Շոու-բիզնեսում, որտեղ շատ են պրոբլեմներն ու խնդիրները, կատարողների համար դրամ աշխատելու լավագույն տարբերակը համերգներն են: Սա հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ 2009-ին նվազել է սկավառակների վաճառքի թիվը, սակայն աճել է համերգի տոմսերի վաճառքի թիվը: Pollstar.com ինտերնետային կայքը կազմել է 2009 թվականին հաջող կերպով հյուրախաղերով հանդես եկած 50 արտիստների ցանկը, որտեղ 32 միլիոն դոլար եկամուտով Lil Wayne-ը զբաղեցրել է 26-րդ տեղը, իսկ Beyonce-նª 34-րդª իր վաստակած 26.4 միլիոն դոլար եկամտով: Առաջատարն այս ցանկում ռոքի լեգենդ համարվող U2 խումբն է, որը վաստակել է 123 միլիոն դոլար: Եռյակում են հայտնվել նաև 94.5 միլիոն եկամուտ ստացած Bruce Springsteen-ը և Elton John-ն ու Billy Joel-ը, որոնց ընդհանուր եկամուտը կազմել է 88 միլիոն դոլար: շարունակություն...
Լիլիթ Հովհաննիսյանի կեղծումը
04.02.2010
Միացյալ նահանգներում տեղի ունեցած “Armenian Music Awards”-ի ժամանակ տեղի է ունեցել հայկական շոու-բիզնեսում նախադեպը չունեցող իրադարձություն: “Սպանված աղավնին” ֆիլմի սաունդթրեքը ներկայացնելիս, բեմում հայտնվել են Կամո Սեյրանյանը, ով նվագել է դուդուկի վրա և անհայտ մի աղջիկ, ով Լիլիթ Հովհաննիսյանի ձայնի ներքո բացուխուփ է արել բերանը, վերջինիս բացակայությունը լրացնելու համար: Մրցանակաբաշխության կազմակերպիչները Լիլիթ Հովհաննիսյանի բողոքին պատասխանել են, նշելով, թե իրենց կարծիքով դա մեծ սխալ չէ: Լիլիթ Հովհաննիսյանը այդպես չի կարծում: շարունակություն...
Անդրեի նոր մենահամերգը
04.02.2010
Մարտի 29-ին մեծ իրադարձություն է իր երկպագուների համար նախապատրաստել Անդրեն: Մարզահամերգային համալիրում տեղի կունենա “COMEBACK” Անդրեի և Samantha Jade-ի համատեղ համերգը: Անդրեն բանակցությունների փուլն արդեն ավարտել է: Ներկա պահին երգիչը զբաղված է համերգի նախապատրաստական աշխատանքներով: Թե հերթական անգամ ինչո±վ է մտադիր զարմացնել հանդիսատեսին Անդրեն, մենք դեռ չենք ասի, բայց վստահեցնում ենք, որ ներկայացնելու է վերջին մեկ տարվա ընթացքում ներկայացված շոուներից տարբերվող և հիշարժան շոու: շարունակություն...
 Նոր տեսահոլովակներ /new videos  Դիտեք «Դար-21»–ի եթերում


David \"Мне жаль\"
 


Настя Задорожная
 


Կամո Սեյրանյան
 


Սարգիս Ավետիսյան
 
Ծրագրեր
«ՖայլPro 24/7»
«ՖայլPro 24/7» . հաղորդում հայկական եւ արտասահմանյան շոու-բիզնեսի ամենահետքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին: Հակիրճ եւ պարզ:
«Բնական Juice »
Հայկական գլամուրային կյանքը գերակտիվ Juice -ի հետ: Հաղորդման ընթացքում հեռուստադիտողը հետեւոմ է ոչ միապաղաղ կյանքով ապրող Juice-ի առօրյային՝ ակումբներ, երգերի ձայնագրություններ, ֆոտոսեսիաներ, գնումներ, անգամ խոհանոցային հոգսեր:
«Ալո, Գարի՛կ»
«Դար-21» հեռուստաալիքի եթերում նոր հեռուստահաղորդում է՝ «Ալո, Գարի՛կ» անարդար շոու: Իրեն հատուկ հումորով մեկ ժամ շարունակ Գարիկը փորձում է հեռուստադիտողից կորզել այն հիմնավորումը, թ՞ե հատկապես ինչու՞ պետք է դիտեն հեռուստադիտողի նախընտրած տեսահոլովակը:
«Երաժշտական խաչմերուկ»
Հաղորդման ընթացքում հաղորդավարը խաղարկային ոճի մեջ մանրակրկիտ ներկայացնում է վաճառվող մեքենան:
«ՄՈՒԼՏ ZONE»
«ԴԱՐ-21»-ի եթերում տարիքով փոքր հեռուստադիտողը նույնպես կարող է գտնել իր հետաքրքրություններին համապատասխան հեռուստահաղորդում:
«ՀՈՐՈՍԿՈՊ»
«ՀՈՐՈՍԿՈՊ»-ը տեղեկատվական բնույթի հաղորդում է Հայկական երաժշտական ալիքի եթերում:
Հաղորդավարուհին ինքնատիպ մատուցմամբ ներկայացնում է հորոսկոպի բոլոր նշանների համար նախատեսված հաջորդ օրվա աստղագուշակությունը:
 Հիմա եթերում
NON STOP
02:16 - 06:00